Ներքին 3 տարի առաջ - 23:12 07-07-2023

Hyundai Elantra-ում պայթյուն է առաջացել, ինչի հետևանքով էլ վարորդը բախվել է բետոնե եզրաքարին, կա 3 վիրավոր․ shamshyan.com

Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գուղի վերջնամասում ավտոմեքենայի ինքնավթար է տեղի ունեցել և առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Փրկարարները փակել են գազաբալոնի փականը, դադարեցրել գազի արտահոսքը և հոսանքազրկել այն։

«Արմենիա» բժշկական կենտրոնի է տեղափոխվել 3 քաղաքացի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևան ընթանալիս ավտոմեքենայի մեջ պայթյուն է առաջացել՝ բռնկումով, ինչի պատճառով էլ վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան ու բախվել է բետոնե եզրաքարին։

Իսկ վարորդն ու 2 ուղևորներ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ու վիրավորների ինքնությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում