Մշակույթ 2 տարի առաջ - 21:30 23-07-2024

«Մեկ գավաթ էնդորֆին». Վանաձորի թատրոնի երեկոյան արտասովոր ներկայացումը. ֆոտոշարք

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը, համագործակցելով Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի հետ, հուլիսի 23-ին հանդես եկավ արտասովոր պրեմիերայով՝ ըստ Հերբերտ Բերգերի՝ «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգությամբ:



Oragir.News-ի հետ զրույցում ներկայացման ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանը նշում է՝ պիեսի բնօրինակը այլ անուն ունի «Եվս մեկ Ջեքսոն», որը վերանվանել են՝ տանելով թատրոնի բեմից դուրս՝ այլ միջավայր:

«Պիեսին երկար ժամանակ ծանոթ չէի, բայց ծանոթանալուն պես որոշեցի բեմադրել իր դինամիկ ու զվարճալի կառուցվածքի համար: Պիեսը հարմար էր բեմադրելու համար, որովհետև հանդիսատեսը ողջ ներկայացման ընթացքում լիցքաթափվում է, լիաթոք ծիծաղում, ինչի պահանջն էլ հաճախ կա»:



Ռեժիսորի խոսքով՝ մինչ բուն ներկայացումը հանդիսատեսը հնարավորություն կունենա շրջելու թանգարանում, ծանոթանալու մարզի գեղանկարիչների ստեղծագործություններին, այնուհետև մասնակցելու գինու համտեսի, վարպետության դասի:

«Ներկայացումը սիրային, արկածային , թեթև կատակերգություն է, որը միտված է հանդիսատեսին կտրելու առօրյա հոգսերից: Այդ երկու ժամվա ընթացքում հանդիսատեսը կլինի բոհեմական միջավայրում, կզգա վանաձորյան ստեղծագործողների շունչը»:



Ներկայացումը ցուցադրվելու է նաև հուլիսի 24-ին, 25-ին, 29-ին, 30-ին և 31-ին:

Երաժշտական ձևավորումը Հրանտ Վարդումյանինն է, պարերը՝ Արման Սաքանյանինը: Դերերում են Արման Սաքանյանը, Մարիամ Ղևոնդյանը, Էդգար Քոչարյանը, Նոնա Սաֆարյանը, Էդգար Բարսեղյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել