Ներքին 2 տարի առաջ - 19:40 23-07-2024

Դադարացվել է «Մեգա թրեյդ»-ի գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ամբողջությամբ դադարացվել է «Մեգա թրեյդ» ընկերության գազաբենզալցակայանի և նավթամթերքի պահեստարանի գործունեությունը, ապամոնտաժվել են նավթամթերքի պահեստարանի տարողությունները:

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա 2024 թվականի հունիսի 12-ին Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Սևանի փողոց 17 հասցեում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ «Մեգա Թրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի և նավթամթերքի պահեստարանի նորմատիվ- տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ ինչպես բենզալցակայանում, այնպես էլ հեղուկ ածխաջրածնային գազի համակցված կայանում, նաև պահեստարանում։

ՏՄ-ի կողմից իրականացված հետազոտության արդյունքում հայտնաբերված խախտումները անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա ամբողջությամբ դադարեցնել ք․ Երևան, Սևանի 17 հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի համակցված կայանի և նավթամթերքի պահեստարանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում և՛ բենզալցակայանը, և՛ հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը կապարակնքվել են։

Հարկ է նշել, որ Տեսչական մարմնի կողմից պահանջ է ներկայացվել սեղմ ժամկետներում ապամոնտաժել նավթամթերքի պահեստարանի տարողությունները, ինչը տնտեսավարողի կողմից իրականացվել է»,- ասված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում