Ներքին 2 տարի առաջ - 12:10 08-06-2024

Գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա

Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանի պայթյունից տուժած 6 անձանց առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

Մեզ հետ զրույցում մամուլի խոսնակը նշեց, որ երկու տուժածի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այժմ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուս 4-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանք գտնվում են հիվանդասենյակներում:

Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ , որոնցից մեկը բժշկական օգնություն ստանալով, դուրս է գրվել:

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»