Ներքին 2 տարի առաջ - 19:04 23-07-2024

Սարգիս Խանդանյանն ընդունել է Գերմանիայից ժամանած լրագրողներին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հուլիսի 23-ին հյուրընկալել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի նախաձեռնությամբ Գերմանիայից Հայաստան ժամանած լրագրողներին, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Մարսել Ռյոթիգը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում` Սարգիս Խանդանյանը կարեւորել է լրագրողների այցը Հայաստան` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու մեր երկրում տիրող անվտանգային իրավիճակին, մարտահրավերներին:

Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին` դրանց շարքում առանձնացնելով բոլոր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը: Սարգիս Խանդանյանը ներկայացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, հայկական կողմի ջանքերը: Հարավային Կովկասում հարատեւ խաղաղություն հաստատելու հարցում պատգամավորը կարեւորել է միջազգային հանրության դերակատարությունը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ ընդլայնվող համագործակցությանը` հանձնաժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի` Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու, ինչպես նաեւ մեր երկրին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցություն տրամադրելու վերաբերյալ կայացրած որոշումը:

Սարգիս Խանդանյանը պատասխանել է լրագրողների բազմաթիվ հարցերին, մանրամասն ներկայացրել Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Ամենից շատ դիտված

21:49 Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը
18:00 ՀՀ-ն չի ստորագրել եվրոպական խարտիան, անվտանգության խնդիր չունե՞նք
19:37 Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը ինքնաբացարկ է հայտնել․ «ՓաստԻնֆո»
16:51 Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյանի ուղերձը՝ Սրբուհի Գալյանին
20:18 Հերթը Կոտայքինն է․ հաջորդն արգելվելու է այս մարզի տրանսպորտի մուտքը Երևան
09:13 Թրամփը, Պուտինը և Սի Ցզինպինը կհանդիպեն նոյեմբերի 19-ին Չինաստանում
16:17 Արսեն Գևորգյանի երազանքները մենք տանելու ենք առաջ․ Անուշ Միրզոյան
17:16 Արսենը պայքարում էր Ստեփանավանի բարեկեցության համար․ Իրինա Յոլյան
18:14 Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին 3–րդ անգամ են վիրահատել. ազդրի ոսկորից մի հատված տեղափոխել են ծնկի հատված
18:54 Արսենը կարգին տղա էր․ նա զոհ դարձավ համակարգի բռնաճնշումներին․ Հարություն Մնացականյան