Ներքին 2 տարի առաջ - 12:05 23-07-2024

Սևանում 3-րդ հարկից ընկած երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սևան քաղաքում։ Շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից 4 տարեկան երեխան ընկել է 2-րդ հարկի պատշգամբ, իսկ մայրը երեխային փրկելու նպպատակով իրեն նետել է երեխայի ետևից:

Oragir.News-ը տեղեկացավ, որ երեխային վնասվածքներով տեղափոխել են «Սևան» ԲԿ, ապա՝ Երևան «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն: Oragir.News-ի տեղեկություններով երեխայի մայրը, լուրջ վնասվածքներ չունի:

«2020թ-ի ծնված է երեխան։ Ախտորոշումը եղել է փակ գանգուղեղային տրավմա։ Հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում։ Անհրաժեշտ դեղորայք և բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան։ Մայրիկը չի տեղափոխվել հիվանդանոց, քերծվածքներ է միայն ունեցել։ Երեխան հիվանդանոց է տեղափոխվել 19։50»,- Oragir.News-ին հայտնեցին «Սևան» ԲԿ-ից։

Oragir.News-ը երեխայի առողջական վիճակի վերաբերյալ փորձեց տեղեկություն ստանալ «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնից, վերջիններս խոստացան ավելի ուշ կապ հաստատել մեզ հետ։

Oragir.News-ը աղբյուրներից տեղեկացավ, որ երեխան «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցել և այստեղ ևս հաստատվել է «գանգուղեղային տրավմա» ախտորոշումը։

«Այս պահին երեխան դեռ ծայրահեղ ծանր վիճակում է»,- նշեց սևանցի հարևաններից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով