Ներքին 2 տարի առաջ - 11:05 23-07-2024

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։

Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգանում և ընդլայնվում են։ Վստահ եմ, որ վերջերս կատարված փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները խորացնելու՝ մեր երկու կառավարությունների պատրաստակամության մասին, նոր խթան կհանդիսանան Հայաստան-Եգիպտոս փոխգործակցության առավել խորացման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ձեզ Կահիրեում ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան