Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 17:35 22-07-2024

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Հունաստանի Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Աթանասիոս Գարինիսին։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Աթանասիոս Գարինիսը բարձր է գնահատել ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված հույն-հայկական բարեկամական հարաբերությունները՝ արձանագրելով, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների միջև հաստատված համագործակցությունը ամուր հիմքերի վրա է։

Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ․ դեկտեմբերին Հունաստան և այս տարվա մարտին Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։

ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև հայ-հունական երկկողմ հարաբերությունների մյուս ոլորտներում առկա ձեռքբերումները և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան