Ներքին 2 տարի առաջ - 15:55 22-07-2024

10 հազար դրամ՝ հերթ չկանգնելու համար. իրավիճակը՝ Ալավերդիի անձնագրայինում

Այսօր Oragir.News-ի խմբագրությունն ահազանգ է ստացել Ալավերդի քաղաքի բնակչից այն մասին, որ տեղի անձնագրային բաժանմունքում բարձիթողի վիճակ է։

Քաղաքացու բնորոշմամբ՝ ընդամենը 2 աշխատակից կա, որոնք մինչև մեկի գործը ավարտում են, մյուսների գործերը նայելու «հավես չեն ունենում»։

«Գրեթե 5 տարի է՝ ապրում եմ Երևանում։ Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելուց հետո գրքույկով մոտեցել եմ անձնագրային բաժին, որտեղ հին անձնագիրս են ուզել նորը տրամադրելու համար։ Հիմա ստիպված եմ գնալ Երևան, որ բերեմ հին անձնագիրս, իսկ իրենք էլ, ըստ իրենց ասածի, 5 աշխատանքային օրվա ընթացքում տալու են նորը։ Անգամ ասացին, որ եթե արագ է պետք, 10 հազար դրամ էլ պիտի վճարենք»։

Մեզ ահազանգած քաղաքացին վրդովված էր նաև նրանից, որ ի տարբերություն այլ տարածքների բնակիչների, որոնք երկար հերթեր չկանգնելու համար հաճախ ստիպված են լինում այլ քաղաքների անձնագրային բաժանմունքներից ստանալու իրենց անձնագիրը, իրեն աշխատակիցները քանիցս ասել են՝ Ալավերդիից բացի այլ տեղ չի լինի, և ինքն էլ ստիպված է սպասել։

«Զարմացա անգամ, երբ Ալավերդիում հետ հերթի մեջ կանգնած տեսա Երևանից եկած մարդկանց։ Երկու աշխատակից կա, ու միշտ հերթ է, երբ էլ գնաս։ Այլ կողմից խնդիր է, որ լիքը մարդիկ կան, որոնց անձնական իրերն ու փաստաթղթերը գետը քշել-տարել է ջրհեղեղի ժամանակ։ Գուցե հերթերի պատճառը նաև դա է»,- ասաց բնակիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում