Արտաքին 2 տարի առաջ - 21:23 21-07-2024

Գերմանիայի ոստիկանությունը Եվրո-2024-ի եզրափակչից առաջ ենթադրյալ ահաբեկչություն է կանխել

Գերմանիայի ոստիկանությունը կանխել է ենթադրյալ ահաբեկչություն 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Անգլիա-Իսպանիա եզրափակիչ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ 3 կասկածյալներին էլ գերմանական հատուկ ջոկատայինները ձերբակալել են Պոտսդամում (Բեռլինի մոտ գտնվող քաղաք) համակարգված ռեյդերների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում։ Ոստիկանությունը մի շարք խուզարկություններ է իրականացրել երեք հասցեներում՝ փնտրելով հինգ տղամարդկանց, երբ նրանց բջջային հեռախոսներով նկարվել են Բրայթշայդպլաց հրապարակը և Բեռլինի մեծ եկեղեցին, որտեղ գտնվում էր երկրպագուների գոտին:

Հաղորդվում է, որ այս մարդիկ «Իսլամական պետության» կողմնակիցներ են, որոնք արդեն հսկվում են գերմանական ոստիկանության կողմից:

Եզրափակչի նախօրեին մասնակիցներին ուշադիր հետևում էին։ Կասկածյալները ձերբակալվելուց հետո բերման են ենթարկվել և գտնվում են հետաքննության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»