Արտաքին 2 տարի առաջ - 19:33 21-07-2024

Հռոմի պապն աղոթել է Օլիմպիական խաղերի ժամանակ պատերազմող երկրների միջև զինադադարի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի հույս է հայտնել, որ Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հնարավորություն կտան պատերազմող երկրներին հարգել հին հունական ավանդույթները և զինադադար հաստատել խաղերի ընթացքում։ «Հին ավանդույթի համաձայն՝ թող Օլիմպիական խաղերը պատերազմներում զինադադար հաստատելու հնարավորություն ընձեռեն՝ խաղաղության անկեղծ ցանկություն դրսևորելով»,- ասել է Ֆրանցիսկոս պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում աղոթքի ժամանակ, հաղորդում է Vatican News-ը:

Հռոմի պապն ընդգծել է, որ սպորտն ունի նաև «ահռելի սոցիալական ուժ, որը կարող է խաղաղ ճանապարհով միավորել տարբեր մշակույթի մարդկանց»։

«Հուսով եմ, որ այս միջոցառումը կարող է դառնալ ներառական աշխարհի նշան, որը մենք ցանկանում ենք կառուցել, և որ մարզիկները, իրենց մարզական վկայությամբ, կարող են լինել խաղաղության դեսպաններ և արժեքավոր օրինակներ երիտասարդների համար», - ավելացրել է Ֆրանցիսկոսը:

Հռոմի պապը նաև խնդրել է հավատացյալներին աղոթել խաղաղության համար՝ հիշեցնելով ամբողջ աշխարհում շարունակվող հակամարտությունները։

«Եկեք չմոռանանք Ուկրաինայի, Պաղեստինի, Իսրայելի, Մյանմայի և շատ այլ պատերազմող երկրների նահատակների մասին։ Չմոռանանք, որ պատերազմը պարտություն է»,- եզրափակել է նա։

Հուլիսի 26-ին Փարիզում տեղի կունենա 33-րդ Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցի մարզիկների 205 պատվիրակություն, որոնք 80-ից ավելի նավակներով կշարժվեն Սենով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան