Ներքին 2 տարի առաջ - 17:16 21-07-2024

Չայնիի ոլորաններում Hyundai-ն հայտնվել է ջրափոսում և գլխիվայր շրջվել. վիրավորներն ընտանիքի անդամներ են. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 21-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան վարչական տարածքի այն հատվածում, որտեղ ճանապարհը վարորդների համար դարձել է իսկական պատուհաս։

Ժամը 15:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Ռոբերտ Բ.-ն, իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, ճանապարհին կուտակված անձրևաջրերի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում