Ներքին 2 տարի առաջ - 15:39 21-07-2024

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի առաջնությունը

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջնության շրջանակներում Գյումրին հյուրընկալում է աշխարհի 14 երկրների՝ Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չեխիայի, Ղրղզստանի, Անգոլայի, Ֆիլիպինների, Իսրայելի, Բելառուսի և Ռուսաստանի 52 շախմատիստների։

Առաջնության բացումը տեղի ունեցավ «Սև բերդ» ամրոցում։ Բացմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գրոսմայստեր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, հյուրեր։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից փոխմարզպետ Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, բարի երթ և հաջող ընթացք մաղթել առաջնությանը. «Շուրջ 2000 տարի առաջ Հնդկաստանում շախմատը ձևավորվեց՝ պատկերելով հնդկական զորքի դասավորությունը։ Ցանկանում եմ, որ աշխարհում բոլոր մարտական գործողությունները կատարվեն միայն շախմատի տախտակին։ Օգտվելով առիթից՝ բոլոր ներկաներին ուզում եմ շնորհավորել հուլիսի 20-ի՝ Շախմատի միջազգային օրվա առթիվ»։

Առաջնությունը տևելու է մինչև հուլիսի 28-ը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում