Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 23:36 20-07-2024

Դիլիջանում տեղի է ունեցել «Համազնավուր» ֆոլկ համերգը՝ նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Դիլիջանի մարզադպրոցի բացօթյա հարթակում այսօր տեղի է ունեցել «Համազնավուր» խորագրով ֆոլկ համերգը։ Համերգին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել հրավիրված երգիչներ Գոռ Սուջյանը, Սյուզի Մելքոնյանը, Սեդա Սեյրանյանը, Ինգա Արշակյանը և Քերոբ Հովելյանը` Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ: Ունկնդրին ներկայացվել են հանրահայտ երգչի սիրված երգերը՝ նոր, յուրահատուկ գործիքավորմամբ։

Համերգին հնչել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երգեր, ինչպիսիք են Je me voyais deja, Que cest triste Venise, She, Je t'Attend, Une vie D'amour, «Քեզ համար, Հայաստան» և այլն։ Համերգն ամփոփվել է DJ Gorgeous beats-ի երաժշտական կատարումներով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով