Արտաքին 2 տարի առաջ - 16:47 20-07-2024

Թրամփի վրա կրակողը կրակելուց մի քանի ժամ առաջ դրոն է օգտագործել հանրահավաքի անցկացման վայրում

Փենսիլվանիայի հանրահավաքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարած հրաձիգը կրակելուց մի քանի ժամ առաջ դրոն է օգտագործել հանրահավաքի անցկացման վայրում, NBC News-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ DJI ընկերության ստեղծած անօդաչուն 20-ամյա հրաձիգ Թոմաս Քրուկսին թույլ է տվել ունենալ տեսարանը վերեւից, ինչը, գուցե, օգնել է նրան պլանավորել գրոհը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպես են քննիչներն իմացել դրոնի մասին, բայց դրոնները հաճախ են իրենց թռիչքների էլեկտրոնային հետքեր թողնում։

Իրավապահ մարմինների բարձրաստիճան աղբյուրի խոսքով՝ Քրուկսի մեքենայում գտնվել են դրոն եւ սարքավորում դրոնի համար։ Թրամփի սպանության փորձի մոտիվը մնում է անհայտ եւ հետաքննվում է։

Հիշեցնենք, որ մահափորձը տեղի է ունեցել անցած շաբաթ օրը Փենսիլվանիայի նահանգի Բաթլեր քաղաքում Թրամփի նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփը վիրավորվել է ականջից, իսկ Քրուկսին գնդակահարել են ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում