Արտաքին 2 տարի առաջ - 15:28 20-07-2024

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կողմ է արտահայտվել Ուկրաինային նվիրված հաջորդ խաղաղ համաժողովին Ռուսաստանին հրավիրելուն։ Ինչպես գրում է «Deutsche welle»-ն, այս մասին նա հայտարարել է Դրեզդենում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական միջոցառմանն իր ելույթի ժամանակ ։

«Արդեն շատ քննարկումներ են եղել այդ հարցի շուրջ, վերջին անգամ Շվեյցարիայում, որտեղ շատ երկրներ են հավաքվել։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Ուկրաինայի նախագահը նույնպես ցանկանում է, որ Ռուսաստանը ներկա լինի հաջորդ հանդիպմանը»,-ասել է Շոլցը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ Բեռլինը պետք է և կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ նրա պաշտպանական պայքարում:

Նա հավելել է, որ միաժամանակ պետք է ձգտել խաղաղության՝ աջակցելով խաղաղ բանակցություններին, բայց ոչ Ուկրաինայի կապիտուլյացիայի ճանապարհով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում