Ներքին 2 տարի առաջ - 22:23 19-07-2024

Ընտրություններից անմիջապես առաջ հայտնվում են ուժեր, որ իշխանության համար ձայներ են փոշիացնում․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․ «Հայաստանյան ընտրություններին հաճախ մասնակցում են կուսակցություններ, որոնք հայտնվում են ընտրություններից անմիջապես առաջ կամ նրանք, որոնք մինչ այդ աչքի չեն ընկել որևէ ակտիվ քաղաքական գործունեությամբ։

Արդյունքում բազմաթիվ ուժեր, մասնակցելով խորհրդարանական ընտրություններին, իշխանությունների համար ձայներ են փոշիացնում, միևնույն ժամանակ հավասար հնարավորություններով օգտվում են քարոզարշավից՝ դրանով էապես խեղաթյուրելով էական մրցակցությունը, այդ թվում ընտրողների համար։

Օրինակ, վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած 25 ուժերից 12-ը հավաքել են 0,5%-ից քիչ ձայն, փաստացի ունենալով նույն քարոզչական հնարավորությունները, ինչ մնացած ուժերը։

Իհարկե ողջունելի է նոր քաղաքական ուժերի մուտքը քաղաքական դաշտ, առավել ևս ընտրական պրոցեսներին մասնակցությունը, սակայն կարիք, որ այդ ուժերը անցնեն որոշակի «փորձություն»՝ մինչև համապետական ընտրություններին մասնակցելը։

Աշխարհի մի շարք երկրներում գործում է ստորագրահավաքի մեխանիզմը։

Կարծում եմ, Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման համար շատ կարևոր է Ընտրական օրենսգրքում սահմանել խորհրդականական ընտրություններին մասնակից ուժերի համար հետևյալ պահանջներից մեկի առկայությունը՝

Վերջին ԱԺ ընտրություններում առնվազն 1% ձայնի առկայություն,
Վերջին ԱԺ ընտրություններից հետո տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում գումարային ԱԺ ընտրությունների 1%-ի չափ ձայնի առկայություն,
Վերջին ԱԺ ընտրությունների 1%-ի չափ ընտրողների ստորագրությունների առկայություն։
Ուրախ կլինեմ լսել նաև այլ կարծիքներ, առաջարկներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով