Ներքին 2 տարի առաջ - 16:32 19-07-2024

Հայաստանը՝ Windows-ի թարմացումներից հետամնաց, բայց շահեկան դերում

Այսօր՝ հուլիսի 19-ին, Microsoft ընկերությունը հայտարարել է ծրագրային խափանման մասին, որն ազդել է բազմաթիվ ոլորտների, այդ թվում՝ օդանավակայանների, Առողջապահության ազգային ծառայության (NHS), գնացքների և շատ այլ ծառայությունների վրա։ Խափանումը սկսվել է CrowdStrike-ի թարմացման արդյունքում, որն էլ պատճառ էր դարձել Windows համակարգերի վնասման։ Սա ոչ թե կիբերհարձակում էր, այլ տեխնիկական սխալ, որը հանգեցրել է համակարգերի աշխատանքի խափանմանը։

Այս խափանումը հատկապես զգալի էր Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ օդանավակայաններում, որտեղ մի շարք ավիաընկերություններ ստիպված էին անցնել ձեռքով գրանցման համակարգերի։ Գնացքների և տրանսպորտային այլ ծառայություններ նույնպես խափանվեցին, ինչի արդյունքում բազում ուղևորներ խառնաշփոթի մեջ հայտնվեցին։

Առողջապահության ազգային ծառայության՝ NHS-ի տարբեր բժշկական կենտրոններ նույնպես կրեցին խափանման ազդեցությունը, և որոշ դեպքերում բժիշկները ստիպված էին աշխատել առանց էլեկտրոնային հիվանդների գրանցամատյանների հասանելիության, ինչը մեծ դժվարություններ առաջացրեց հիվանդների սպասարկման մեջ։

Միևնույն ժամանակ ՀՀ-ում համաշխարհային խափանումը որևէ էական ազդեցություն չի թողել համակարգերի աշխատանքի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մասնավորապես նշելով, որ Հայաստանի բախտը բերել է․

«Windows կոմպերի կեսից շատը ապդեյթ չի լինում։ Անվտանգության համակարգեր գրեթե ոչ մի տեղ չունի։ Թե չէ եթե լիներ ապդեյթ լինող Վինդոուս ու Crowdstrike անվտանգության համակարգ ու ապդեյթ եղած լիներ, հիմա աշխարհի պես կլիներ. օրինակ, օդանավակայանների կեսը չեն աշխատում, կոմպերը կախել են»։
Փաստացի այն միտքը, որ համաշխարհային աղետների, խափանումների ժամանակ տուժում են փոքր ժողովուրդներն ու երկրները, ոչ միշտ է տեղին և արդարացված, քանի որ այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ասում են, «ջրից չոր դուրս եկավ»։

Հավելենք, որ Microsoft-ը և CrowdStrike-ը ներկայումս աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ, և որոշ ծառայություններ արդեն վերականգնվել են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»

Ձեզ գուցե հետաքրքրի