Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:45 19-07-2024

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ տնտեսական աճի միտումները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Աստերիոս Ցուկալասի հետ։ Տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա իրավիճակը։ Ներկայացվել են ռազմավարական առումով նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպիսիք են Գյումրին որպես «չոր նավահանգիստ» հաստատելու ՀՀ կառավարության ծրագիրը և Խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մանրամասները և դրա իրականացմանը խոչընդոտող հանգամանքները։

Աստերիոս Ցուկալասը մանրամասնել է բանկի համագործակցությունը Հայաստանի հետ վերջին տարիներին, նշել ներկայում իրականացվող ծրագրերի մասին, ինչպես նաև ապագայում համագործակցության հեռանկարների մասին։

Հանդիպմանը մասնակցել են բանկի ավագ խորհրդատու Դավիդ Շահզադեյանը և Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում