Ներքին 2 տարի առաջ - 21:51 18-07-2024

Փոխըմբռնման հուշագիր է կնքվել Սյունիքի մարզպետի աշխատակազմի և ԿԽՄԿ-ի միջև

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար ժելկո Լեժայային ու կազմակերպության այլ աշխատակիցների։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության ու Սյունիքում իրականացված աշխատանքների համար, կարևորեց հատկապես ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում ԿԽՄԿ-ի արագ արձագանքմամբ աշխատանքն ու նշեց, որ այն մարզային իշխանության լավագույն գործըկերներից է։

Պարոն Լեժայան հակիրճ ներկայացրեց վերջին մեկ տարում կազմակերպության՝ Սյունիքում կատարած աշխատանքն ու իրականացրած ծրագրերը, որոնք ուղղված են սահմանային բնակավայրերում գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, մարզի առողջապահական համակարգի բարելավմանը, բուժանձնակազմերի վերապատրաստմանը, ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցությանը և այլն։

Գորիսի ենթապատվիրակության ղեկավարը պատմեց նաև առաջիկայում մարզում նախատեսվող ծրագրերի ուղղությունների մասին։
Այսօր նաև փոխըմբռնման հուշագիր կնքվեց ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև, որը ստորագրեցին Ռոբերտ Ղուկասյանն ու ժելկո Լեժայան։

Սրանով առավել գործնական, համակարգված ու տեսանելի հիմքերի վրա է դրվում կողմերի համագործակցված աշխատանքը։

Հուշագրի շրջանակներում Սյունիքի մարզպետի աշխատակազմը և ԿԽՄԿ-ն, մասնավորապես, համաձայնության են եկել իրականացնել առողջապահական մի շարք հաստատություններում ենթակառուցվածքային բարելավման ու էներգետիկ դիմակայունությանը նպաստող նախագծեր։

Բուժակ-մանկաբարձական կետի կառուցում Տեղ համայնքի Արավուս գյուղում։

Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում 10 առողջապահական հաստատություններում՝ Կապանի, Գորիսի, Մեղրու ԲԿ-ներում, 2 ԱԱՊԿ-ներում, 5 ԲՄԿ-ներում՝ ընդհանուր 335 կիլովատ հզորությամբ։

Էներգետիկ գեներատորների տեղադրում Կապանի, Սիսիանի, Գորիսի ԲԿ-ներում։

Կապանի Եղվարդ գյուղի ԲՄԿ-ի տանիքի հիմնանորոգում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան