Ներքին 2 տարի առաջ - 20:04 18-07-2024

Աբովյանում «Hyundai»-ը բախվել է կայանված «Opel»-ին, ապա շինության պատին. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Ներսեսյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում գործող «Լուսաբաց» ռեստորանային համալիրի տարածքում բախվել է 34-ամյա Ասքանազ Վանեսյանին պատկանող կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ է ընթացել և բախվել «Լուսաբաց» ռեստորանային համալիրի շինության պատին:

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում «Hyundai»-ի վարորդը, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, և Աբովյանում հայտնի է «Նիվիստ Եթո» մականվամբ, պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «Chevrolet»-ի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն «Chevrolet»-ի վարորդը հակառակն է պնդել, ասելով, որ ինքը ոչ մի վթարային իրավիճակ չի ստեղծել:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Քննչական բաժինը պարզում է վիրավորի ինքնությունը:

«Hyundai»-ի վարորդի նկատմամբ հնարավոր է առանձին քրեական վարույթ նախաձեռնվի. վարորդական իրավունքից զրկված լինելով նա չպետք է մեքենա վարեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով