Ներքին 2 տարի առաջ - 14:14 18-07-2024

Ուտող բերանները պակասում են, ռեյտինգը՝ բարձրանում․ ՔՊ-ն Գյումրիում «փուռն է տալիս» իր լավագույն կադրերին

Oragir.News-ի տեղեկություններով, սև ամպեր են կուտակվում գյումրեցի, ՔՊ-ական բժիշկ Կարեն Գևորգյանի գլխին։

Հիշեցնենք, որ 2023 թ. մայիսին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի շնորհիվ Կարեն Գևորգյանը դարձավ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար, կարճ ժամանակ անց արդեն տնօրեն։

Գևորգյանի կառավարման ընթացքում, ինչպես նախկին բուժաշխատողներն են նշում, հիմնովին ավերվեց բուժհիմնարկը, քանի որ տնօրենը բիզնեսով էր զբաղված։

Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցը դրանից հետո միացավ Գյումրի ԲԿ-ին, իսկ ՔՊ-ական Կարեն Գևորգյանը դարձավ հիվանդանոցի փոխտնօրեն։

Այժմ ֆորտունայի անիվը շրջվել է, և գյումրեցի բժշկի գլխավոր հովանավորները՝ Կ․ Սարուխանյանն ու Մ․Մուրադյանը իրավապահներից պահանջում են, որ իրենց նախկին հովանավորյալը դատվի։

Oragir.News-ի տեղեկություններով, Կարեն Գևորգյանի նկատմամբ ներկայացվելիք մեղադրանքի հիմնական շեշտը դրվելու է անվճար դեղորայքի վաճառքի, ինչպես նաև այլ ապօրինությունների վրա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան