Ներքին 2 տարի առաջ - 16:50 17-07-2024

ՄՊՀ-ն տուգանել է տրուսիկ վաճառողին, բայց չի նկատում հեղուկ գազը կրկնակի թանկացնողներին

Այսօր՝ հուլիսի 17-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, տեղեկացնելով, որ «Պենտի/Penti»-ի նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառել՝ ակցիա իրականացնելիս դրսևորած անբարեխիղճ մրցակցության համար։

«Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Ֆամի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

Մասնավորապես, պարզվել է, որ 2023 թվականի հուլիսի 12-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ ընկերության կողմից իրականացված «Մինչև 70% զեղչ նշված տեսականու համար» բովանդակությամբ ակցիայի ընթացքում իրացված որոշ ապրանքների գնի տոկոսային նվազեցումը չի կատարվել ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում տվյալ ապրանքների վաճառքի միջին գնից, ինչպես նաև հայտարարված զեղչի ամենաբարձր տոկոսը՝ 70%-ը, չի տարածվել ակցիայի մեկնարկի պահին առկա ապրանքների առնվազն մեկ հինգերորդի վրա:

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ.»,- ասված է ՄՊՀ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Պենտի/Penti» ներքնաշոր վաճառող հայտնի ընկերություն է։ Եվ ՄՊՀ-ն սկզբունքայնություն է ցուցաբերել, տուգանելով ներքնաշոր վաճառողին։ Նույն սկզբունքայնությունը, սակայն, բացակայում է, երբ հարցը վերաբերում հեղուկ գազի շուկային։ ՄՊՀ-ն կասկածելի հանդարտությամբ չի նկատում, թե ինչպես են այս շուկայի մի քանի խաղացողները կրկնակի թանկացնում հեղուկ գազն ու գերշահույթ ստանում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան