Արտաքին 2 տարի առաջ - 13:58 17-07-2024

Ճապոնիան Ուկրաինային կհատկացնի 3,3 մլրդ դոլար Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներից. Kyodo

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային հատկացնել մոտ 520 մլրդ իեն (ընթացիկ փոխարժեքով՝ 3,3 մլրդ դոլար) ի հաշիվ ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտների։ Այս մասին տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Ճապոնիայի իշխանությունները մշակում են այս պլանի իրականացման մեխանիզմներ։ Ինչպես սպասվում է, այն կիրականացվի մինչև տարեվերջ։ Այդ գումարը կազմում է ավելի վաղ Յոթնյակի խմբի (G7) համաձայնեցրած օգնության ընդհանուր ծավալի մոտ 6 տոկոսը։

Ճապոնիայի հատկացնելիք միջոցները, ինչպես նշել է Kyodo-ն, չեն օգտագործվի ռազմական նպատակներով, ենթադրվում է, որ դրանք կուղղվեն առաջին հերթին Ուկրաինայի ենթակառուցվածքի վերականգնմանը։

G7-ի ղեկավարները Իտալիայում հունիսի 13-ի գագաթաժողովում համաձայնության են եկել Ուկրաինային մինչև 2024թ. վերջ 50 մլրդ դոլար տրամադրելու մասին՝ ի հաշիվ ռուսական սառեցված ակտիվների շահույթի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան