Ներքին 2 տարի առաջ - 21:56 16-07-2024

Ճապոնիայի դեսպանը Լոռու մարզում հետևել է աջակցության ծրագրերի ընթացքին

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին այցելել են Լոռու մարզի Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման պոմպակայաններ, տեղում ծանոթացել Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորված և ՄԱԶԾ-ի կողմից իրականացված «Անցում ցածրածխածնային ոռոգման տեխնոլոգիաներին Լոռու և Շիրակի մարզերում՝ բարձրացված արտադրողականության, պարենային անվտանգության և բարելավված կենսապահովման համար» ծրագրի արդյունքներին։

Այցին մասնակցել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Վարազդատ Մկրտչյանը, Ճապոնիայի դեսպանության և ՄԱԶԾ ծրագրի պատասխանատուներ, և «ՏԱՄՍԱՄ» ընկերության ղեկավարությունը։

Այցի ընթացքում հյուրերին են ներկայացվել արդիականացված ոռոգման պոմպակայանները, որտեղ տեղադրվել են էներգաարդյունավետ պոմպեր և 450կՎտ հզորությամբ արևային կայաններ, ինչի արդյունքում Լոռու մարզի պոմպակայաններում էներգիայի ծախսերը կրճատվել է 90 տոկոսով, իսկ 1 խորանարդ մետր ոռոգվող ջրի ինքնարժեքը նվազել է 41 տոկոսով։

Նոր էներգաարդյունավետ պոմպերի շնորհիվ ոռոգման համար տրամադրվող ջրի ժամաքանակն ավելի քան կրկնապատկվել է՝ նախկին 4 ժամվա փոխարեն հասնելով 8-12 ժամի։ Արդիականացված պոմպակայանները հնարավորություն են տալիս նախկինում ոռոգելի հողերի 1900 հեկտար տարածքն ավելացնել ևս 200 հեկտարով։

Միևնույն ժամանակ՝ հաշվի առնելով նոր պոմպերի հզորությունը, հնարավոր է դարձել Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Ճոճկան-1 պոմպակայանի խողովակաշարը վնասվելու պատճառով խաթարված ոռոգելի տարածքների ջրտուքը կազմակերպել Այրում-Ճոճկան պոմպակայանի միջոցով։

Հյուրերին ներկայացվել է նաև Այրում-Ճոճկան և Ճոճկան-1 ոռոգման համակարգերի և ոռոգվող տարածքների տվյալների թվայնացված բազան՝ հիմնված աշխարհագրական- տեղեկատվական (GIS) համակարգի վրա։ Այն հնարավորություն է տալիս արդյունավետ և տեսանելի իրականացնել ոռոգման գործընթացը, բացահայտել ջրի կորուստները և պատճառները՝ մշակելով հստակ լուծումներ և հստակեցնելով շահառուների կողմից մշակվող հողահանդակների և այգիների տարածքները, տեսակները, և շահառուների ընտանիքների թվաքանակն՝ ըստ սեռատարիքային առանձնահատկությունների։

Գոռ Ասրյանն իր և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի անունից շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը, ՄԱԶԾ- ին՝ մարզին ուղղված հերթական աջակցության համար՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը:

Դեսպան Աոկի Յուտական, ՀՀ կառավարության պաշտոնյաները գոհունակություն են հայտնել իրականացված աշխատանքների վերաբերյալ և հույս հայտնել, որ նմանօրինակ ծրագրերը շարունակական կլինեն և կիրականացվեն նաև Հայաստանի այլ մարզերում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով