Ներքին 2 տարի առաջ - 11:33 14-07-2024

Դանակահարություն՝ Ջրվեժում հայտնի «Դվին» ռեստորանային համալիրի դիմաց. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում գործող «Դվին» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և նշված վայրից հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացի։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 30-ամյա Հարութ Ս.-ն է և 28-ամյա Արման Ա.-ն։

Նշված ռեստորանային համալիրի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 00:50-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Հարութ Ս.-ի, Արմեն Ա.-ի և մեկ այլ անձի միջև (ում ինքնությունը պարզվում է), որի ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան