Արտաքին 2 տարի առաջ - 23:14 13-07-2024

Սոմալիում բանտից փախչելու փորձի ժամանակ 8 մարդ է զոհվել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի բանտից մի քանի կալանավորների փախուստի անհաջող փորձի ժամանակ շաբաթ օրը սպանվել են հինգ բանտարկյալ և երեք զինվոր, հայտնել է ուղղիչ հաստատության ներկայացուցիչ, գնդապետ Աբդիկանի Խալաֆը: Շաբաթ առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով վիրավորվել է 21 մարդ, հայտնում է Associated Press-ը։

Ըստ պետական ​​լրատվամիջոցների՝ ոստիկանության էլիտար ստորաբաժանումը միջամտել է բանտից փախուստի փորձը կանխելու համար:

Սոմալիի բանակի բանտային կորպուսի խոսնակ, գնդապետ Աբդիկանի Խալաֆը հայտնել է, որ մի քանի բանտարկյալներ՝ զինված թեթև զենքերով և ձեռքի նռնակներով, կրակել են բանտապահների վրա։

Սոմալիի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննություն են սկսել, թե ինչ ճանապարհով են բանտարկյալները զենք ձեռք բերել:

Ենթադրվում է, որ բանտից փախուստի փորձին մասնակցած բանտարկյալները «Աշ-Շաբաբ»-ի անդամներ են, թեև խմբավորումը միջադեպի պատասխանատվությունը չի ստանձնել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»