Ներքին 2 տարի առաջ - 22:33 13-07-2024

Էս շոգին պատուհան չենք բացում, որ աղբի հոտից չխեղդվենք. ծանր վիճակ՝ Գյումրիում

Գյումրիի Կոշտոյան փողոցի բնակիչները ահազանգում են, որ այլևս հնարավոր չէ շնչել աղբի հոտը։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչները նշում են, որ քաղաքապետարանը չի զբաղվում իրենց թաղամասի աղբահանությամբ։

«Էն ժամանակ, որ կոմունալի պետը Սամսոնյանն էր, էլի ոչինչ, էսպես խայտառակ վիճակ չէր։ Էս թազա պետը հեչ բանի պետք է, գործից ընդհանրապես չի հասկանում։ Թերևս զարմանալու բան չկա, որովհետև քաղաքի կենտրոնն էլ նախանձելի վիճակում չէ։ Ժողովրդին ես չգիտեմ ինչի տեղ են դրել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Կոշտոյան փողոցի բնակիչ Հռիփսիմե Ափոյանը։

Մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ մի կողմից առնետներն են վխտում, մյուս կողմից էլ թափառող շները։

«Կռիսանոց է, հոտը անտանելի է արդեն։ Դուրսը 30 աստիճան շոգ է, էս շոգին չենք կարող պատուհան բացել։ Լավ է շոգին նստես, քան շնչես գարշահոտը, որը խոլերայի բուն է։ Ու՞մ ինչ ասես։ Անցած անգամ եկան թեթևակի մաքրեցին, 2 օր հետո էլի նույն պատմությունն էր»,- ասում է բնակիչը։

Կոշտոյան փողոցի բնակիչների խնդրանքը մեկն է՝ պատշաճ կերպով կազմակերպեն աղբահանությունը։

Բնակիչները նշում են, որ իրենք ամեն ամիս պարտաճանաչ մուծում են աղբի վճարները, բայց չեն հասկանում, թե ինչի համար են վճարում։

Նշենք, որ օրերս Oragir.News-ը դարձյալ անդրադարձել էր Գյումրիի աղբահանության խնդրին։ Քաղաքապետարանից արձագանք եղավ փոխքաղաքապետի առաջին տեղակալի մակարդակով։ Խնդիրն արձանագրվել է, բայց որևէ էական լուծում չի տրվել։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի