Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:13 13-07-2024

Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ասել , որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ «տարածքային հավակնություններ» ունի

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի «տարածքային հավակնությունների» մասին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն «ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը և սահմանադրական հիմունքներով վերջ դնել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին»։

«Հայտարարելով, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի և ադրբեջանական հողերի օկուպացիայի արդյունքում մեր տարածքները զանգվածաբար աղտոտվել են ականներով, նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ տեղի է ունեցել ականների պայթյունների մոտ 370 միջադեպ, որոնց հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել և վիրավորվել»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ արտաքսել է Արցախի ավելի քան 100 հազար բնիկ բնակիչների, ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Ադրբեջանում շրջանառվում է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ամբողջ տարածքը։ Այսքանից հետո այս երկրի ղեկավարը խոսում է Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային ենթադրյալ պահանջների մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով