Ներքին 2 տարի առաջ - 09:40 13-07-2024

Ինչո՞ւ չեք օգտվում ձեր դատարկ հակառուսականությունը ևս մեկ անգամ բարձրաձայնելու հնարավորությունից

Իրվապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այն, որ խուլիգանության հանցակազմը վերածվել է քաղաքական հակառակորդների ու արժանապատիվ քաղաքացիների դեմ գործադրվող՝ նիկոլիզմի սիրելի հոդվածի, արդեն հաստատված փաստ է. Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, Սամվել Վարդանյանին, մայիսի 31-ի ու հունիսի 12-ի տղաներին մեղսագրվել են միմյանցից բոլորովին տարբերվող արարքներ, բայց բոլոր այդ արարքները «լուրջ դեմքով» որակվել են խուլիգանություն։

Չե՛ն կարող այդքան տարբեր արարքները միաժամանակ լինել խուլիգանություն։ Զուտ տրամաբանորեն՝ չեն կարող։ Դե իսկ եթե՝ իրավաբանորեն, ապա այդ արարքներից ՈՉ ՄԵԿԸ չի կարող լինել խուլիգանություն։

Բայց այդ մասին՝ հետո։

Հիմա ուզում եմ խոսել «խուլիգանության» մեկ այլ ասպեկտի՝ լեզվաբանական կողմի մասին։ Հայտնի է, որ «Խուլիգան» բառը ծագել է բրիտանացի ականավոր դեբոշիր ու սկանդալիստ Պատրիկ Հուլիգանի ազգանունից։ Հայոց լեզու է ներմուծվել ռուսերենից, այդ պատճառով էլ ստացել է «խուլիգան» ձևը։
Հիմա հարց նիկոլական իմաստակներին. ո՞նց եք հանդուրժում, որ մեր ինքնիշխան քրեական օրենքում այդ բառը գրված լինի «Խ», այլ ոչ թե «Հ» տառով։ Բա ամոթ չի՞: Մի օրենքի նախագիծն ի՞նչ ա, որ չեք գրում-ընդունում։ Ինչու՞ չեք օգտվում ձեր անիմաստ, ցուցադրական ու դատարկ հակառուսականությունը ևս մեկ անգամ բարձրաձայնելու հնարավորությունից։

ՀԳ. Լուսանկարում՝ աշխարհի թիվ մեկ հուլիգան Պատրիկ Էդուարդ Հուլիգանը՝ հասարակության նկատմամբ իր առավելությունն ի ցույց դնող «մուննաթ» դեմքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»