Ներքին 2 տարի առաջ - 20:01 12-07-2024

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը բարձր են գնահատել ԱԶԲ-ի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը:

«Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհային հանգույցի կառուցում, Հրազդան գետի վրա 269մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամրջի ու Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում:

Նախագծի շրջանակում կվերակառուցվի ու կկանաչապատվի նաև Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքը:

Կարևորելով համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը ևս մեկ քայլ է` ուղղված հարմարավետ քաղաք ունենալուն:

Դոն Լամբերտն իր հերթին ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը վստահելի գործընկեր է բանկի համար, ու նշել, որ իրենք պատրաստ են մասնակցել Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու տարբեր նախագծերի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում