Ներքին 2 տարի առաջ - 19:10 12-07-2024

Հայո՞ց, թե՞ Հայաստանի․ Փաշինյանը սղղացնում է քաղաքացիների մերժած նախագիծը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ ՀՀ-ն իրականում ժողովրդավարության բաստիոն է, իսկ ժողովրդավարությունը մեր երկրի հիմնական բրենդն է։

Չնայած նմանաբովանդակ պնդումներին, իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ իրենց գործողությունները ոչ միայն չեն ասոցացվում ժողովրդավարության հետ, այլև տրամագծորեն հակասում են դրանց․ հիշենք հուլիսի 12-ի միջադեպը, երբ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց Բաղրամյան-Դեմիրճյան պողոտայում հավաքված խաղաղ ցուցարարների վրա, ինչի հետևանքով ավելի քան 100 մարդ էր վիրավորվել։

Նախօրեին կառավարության նիստի ժամանակ հայնտի դարձավ, որ ի հեճուկս բազմաթիվ մասնագետների և քաղացիների դժգոհություններին, առաջիկայում Հայոց պատմություն առարկան կվերանվանվի և կդառնա Հայաստանի պատմություն։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ «Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով»:

Հատկանշական է, որ Արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, դեռևս ամիսներ առաջ տեղադրվել էր այս որոշման նախագիծը, ինչին քաղաքացիների մեծամասնությունը դեմ էր քվերարկել։ Քվերակությանը մասնակցած քաղաքացիների 51 տոկոսը՝ 11892 քաղաքացի դեմ էր արտահայտվել այս նախաձեռնությանը և միայն 49 տոկոսը՝ 11510 քաղաքացի էր նշել, որ կողմ է։

Նկատենք, որ թեև տարբերությունը 2 տոկոս է՝ 382 ձայն, սակայն նախագծի շրջանառության օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այս նախագծի օգտին բազմաթիվ ձայներ են լցոնվել և միայն դրա արդյունքում է կողմ և դեմ ձայների միջև տարբերությունն այդքան փոքր եղել, սկզնական շրջանում այն շատ ավելի մեծ էր։

Բացի այդ, աշխարհի ժողովրդավարական երկրներում, որոնց շարքին Հայաստանը հավակնում է դասվել, իսկ ՔՊ-ականների պնդմամբ՝ արդեն դասվում է, շատ հաճախ իշխանություններ են ձևավորվում ձայների 1-2 տոկոս տարբերությամբ, ուստի ձայների թեկուզ չնչին տարբերությունը չպետք է հիմնավորում հանդիսանա հանրության կողմից մերժված նախագծերը ընդունելու համար։

Նշենք, որ e-draft.am-ում տեղադրվում են ՀՀ գերատեսչությունների կողմից մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Միասնական կայքի ներդրմամբ ստեղծվել է առցանց հարթակ, որը պետք է ապահովի գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին, սակայն այս նախագծի օրինակով տեսնում ենք, որ հարթակի ստեղծումը ձևական բնույթ է կրում։

Այսպիսով՝ ժողովրդավարության բաստիոնի կոչմանը հավակնող Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական անգամ հակաժողովրդական մոտեցում է ցուցաբերում և հանրության մեծամասնության կողմից մերժված նախագիծը ընդունում է՝ անտեսելով 11892 քաղաքացիների տեսակետը, ովքեր դեմ են քվերակել այս նախագծին։

Նման մոտեցումը վկայում է այն մասին, որ ժողովրդավարության կարևորության, դրա ջատագով լինելու վերաբերյալ գործող իշխանությունների հավասատիացումները ոչ այլ ինչ են, քան ամբոխահաճո պոպուլիզմի դրսևում, իսկ իրականում գործող կառավարությունն ամենակոպիտ ձևով է ոտնահարում իր կողմից այդքան գովերգած ժողովրդավարությունը։

Դավիթ Գույումջյան




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով