Ներքին 2 տարի առաջ - 14:47 12-07-2024

Կարապետ Պողոսյանի կողմից ինքնակամ տրված նմուշներում հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել

Կարապետ Պողոսյանի պաշտպանները տեղեացնում են․

Ի ԼՐՈՒՄՆ ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՏԱՐԱԾՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

Տեղեկացնում ենք, որ ստացված փորձագիտական եզրակացության համաձայն` Կարապետ Պողոսյանի կողմից ինքնակամ տրված նմուշներում հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցների հետքեր չեն հայտնաբերվել: Այսինքն, հիշյալ եզրակացությամբ նույնպես հաստատվել է Կարապետ Պողոսյանի կողմից հայտնած այն տվյալը, որ ինքը հոգեմետ նյութեր կամ թմրամիջոցներ չի օգտագործում:

Վերը նշված հանգամանքը, մեր կողմից սույն թվականի հունիսի 9-ին տարածված հայտարարության մեջ նշված փաստական տվյալների համատեքստում, ևս վկայում է Կարապետ Պողոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և դեռևս իրականացվող քրեական հետապնդման անհիմն լինելու մասին:

Իրադարձությունների հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`
Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան