Արտաքին 2 տարի առաջ - 12:28 12-07-2024

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Վաշինգտոնում հուլիսի 10-ի հանդիպմանը՝ ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և պաշտպանությանը։

Այս մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ հավելելով, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է Էնթոնի Բլինքենն աշխատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Ես ուրախ եմ, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն այդ խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի և մարդու իրավունքների կրկնվող խախտումների համար: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը», - գրել է Փալոնը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»