Ներքին 2 տարի առաջ - 13:47 11-07-2024

Պատուհանից վայր ընկած 1,5 տարեկան երեխան դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-րդ հարկի պատուհանից վայր ընկած 1,5 տարեկան երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ շանր։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին «Սուրն Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

«1,5 տարեկան երեխան էքստուբացվել է։ Կարգավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ քիչ կայունացումով։ Գտնվում է բժիշկների վերահսկողության տակ՝ վերակենդանացման բաժանմունքում»,- փոխանցեցին բուժհաստատությունից։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից 1,5 տարեկան երեխան անզգուշաբար վայր է ընկել։ Նրան տեղափոխել էին Արարատի ԲԿ, այնուհետև Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Երեխայի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, կոմա, թոքերի սալջարդ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճան, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնել էին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»