Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:40 11-07-2024

Սպասելու ենք, մինչև որևէ մեկը մեզ հստակ պատասխան տա. անհետ կորածների հարազատները նամակ փոխանցեցին կառավարությանը

Կառավարության շենքի մոտ շարունակվում է բողոքի ցույցը Արցախի վերջին օրերին զոհվածների, անհետ կորածների հարազատները պահանջում են, որ ՀՀ կառավարությունը տեղեկություններ տա իրենց անհետ կորած հարազատների մասին։

Ցուցարարները սպասում են, մինչև Կառավարության շենքից որևէ պաշտոնյա իրենց կընդունի և կլսի իրենց պահանջները։

«Բոլորս այս 21 անհետ կորածների հարազատներս սպասելու ենք այնքան, մինչև որևէ մեկը դուրս գա, մեզ որոշիչ, հստակ պատասխան տա, բացահայտենք, տեսնենք՝ որտեղ են մեր հարազատները»,- նշեց ցուցարարներից մեկը,- հավելելով, որ դիմել են Կարմիր Խաչին, ՄԻՊ-ին, ՀՀ-ում ՌԴ դեսպանին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել։

Ակցիայի մասնակիցնրեը նաև նամակ փոխանցեցին կառավարությանը և շարունակեցին սպասել, մինչև կհանդիպեն կառավարության որևէ ներկայացուցչի հետ։

Հիշեցնենք, որ ցույցին մասնակցում են 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների և Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունից զոհվածների և անհետ կորածների հարազատները։

Նշենք, որ ցույցին մասնակցում են նաև 2023-ի սեպտեմբերին զոհվածների հարազատները և պահանջում, որ իրենց զոհված և Արցախում հուղարկավորված հարազատների շիրիմներն արտաշիրմում անեն, տեղափոխեն Հայաստան և այստեղ հուղարկավորեն։

Տեղեկացնենք նաև, որ քիչ առաջ ակցիայի մասնակիցներից մի քանիսը մտան կառավարության շենք, ներկայացնելու իրենց պահանջները և լսելու կառավարության ներկայացուցչի բացատրությունները խնդրի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»