Արտաքին 2 տարի առաջ - 21:00 09-07-2024

Մոսկվայում դատարանը հեռակա կարգով կալանավորել է Նավալնիի այրուն

Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով կալանավորել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի այրուն՝ Յուլիա Նավալնայային «ծայրահեղական համայնքի գործունեությանը մասնակցելու» մեղադրանքով (ՌԴ Քրեական օրենսգրքի 282.1-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով։ Փոխանցում է Tert.am-ը։

«Դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը և խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։ Ժամկետը հաշվարկվում է Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանձնման կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում կալանավորման պահից»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Գործակալության հաղորդմամբ՝ Նավալնիի այրու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել այն բանի համար, որ նա «թաքնվել է նախաքննական մարմիններից»։

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի ԻԿ-3 «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու գործը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի