Ներքին 2 տարի առաջ - 17:30 09-07-2024

Պատուհանից վայր ընկած 1.5 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-րդ հարկի պատուհանից վայր ընկած 1,5 տարեկան երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեցին բուժհաստատությունից։

«1,5 տարեկան երեխան ընկել է 2-րդ հարկի պատուհանից և տեղափոխվել «Արարատ» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Երեխայի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ծանր գանգուղեղային վնասվածք, գանգի ոսկրերի կոտրվածք, գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, կոմա, թոքերի սալջարդ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճան, միացված է արհեստական շնչառության սարք։ Երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- փոխանցեցին «Սուրբ ԱՍտվածամայր» ԲԿ-ից։

Հիշեցնենք, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատում։ Արարատ քաղաքի Արարատյան զանգվածի շենքերից մեկի բնակարանի 2-րդ հարկի պատուհանից 1,5 տարեկան երեխան անզգուշաբար վայր է ընկել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով