Ներքին 2 տարի առաջ - 19:00 07-07-2024

Ավանդական բակային ջրախաղը վերածվել է համաքաղաքային ջրախաղի. ինչպես են Գյումրիում տոնել Վարդավառը 

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը, կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը։

Առաջին տարին չէ, որ Գյումրիում Վարդավառը մեծ միջոցառման է վերածվում։

2019 թվականից Գյումրիում ավանդական բակային ջրախաղը վերածվել է համաքաղաքային ջրախաղի և տեղափոխվել քաղաքի կենտրոնական հատվածներ։

Ամեն տարի տոնը նշվել է տարբեր վայրերում ու տարբեր կարգախոսներով։ 2019-ին միջոցառումը սկսվեց Վարդանանց հրապարակից, անցած տարի էլ Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածքում անցկացվեց։ Այս տարի էլ Վարդավառը տեղափոխվել է Գյումրիի Բարեկամության այգի։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` «Վարդավառ-փառատոն»-ի շրջանակներում, տոնին նվիրված միջոցառումները մեկնարկել են հուլիսի 6-ին Վարդավառի տոնին հատուկ ծեսերի կատարմամբ, ազգային երգ-երաժշտությամբ, պարերով ու ազգային խոհանոցի ուտեստներով։ Ցույց է տրվել, թե ինչպես են մեր նախնիները նշել Վարդավառը։ Արդեն այսօր` հուլիսի 7-ին Վարդավառի միջոցառումների մեկնարկը տրվեց Վարդանանց հրապարակում՝ արձանների լվացմամբ։

Տոնակատարությունը շարունակվեց Բարեկամության զբոսայգում։
Վարդավառի տոնակատարությանը մասնակցում էին նաև Հայաստանի այլ բնակավայրերից Գյումրի եկած հյուրերը։

Oragir.News-ի հետ զրույցում նրանցից շատերը նշում են, որ առաջին տարին չէ, որ Վարդավառը Գյումրիում են նշում։
«Մի քանի տարի է գալիս ենք, անցած տարի ավելի աշխույժ էր, 2019-ին էլ ենք եկել։ Հետաքրքիր բան են մտածել, ապրեն կազմակերպիչները»,-ասում է Վանաձորցի Սոնան։

Նշենք, որ փառատոնը կազմակերպվել է Զբոսաշրջության եւ քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի օգնությամբ և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան