Ներքին 2 տարի առաջ - 13:12 07-07-2024

Արտաշիսյան փողոցում թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակ է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 7-ին, ժամը 00:45-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 102 հասցեի մոտակայքում գտնվող պահեստից կրակ է նկատվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցում՝ թթվածնի և ածխաթթու գազի լիցքավորման կետի վագոն-տնակում (կունգ, մոտ 12 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։17-ին, մարվել՝ 01։56-ին։ Այրվել են վագոն-տնակի (կունգ) փայտե երեսպատումը և ներսում գտնվող տեխնիկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան