Արտաքին 2 տարի առաջ - 10:59 07-07-2024

Իրանում ընտրությունների արդյունքները չեն ազդի Իրանի հանդեպ ԱՄՆ քաղաքականության վրա․ Պետքարտուղարություն

Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այս երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Պետքարտուղարությունից։ Փոխանցում է News.am-ը։

«Ընտրությունները էական ազդեցություն չեն ունենա Իրանի նկատմամբ մեր մոտեցման վրա»,- ասել է պաշտոնյան։ Ըստ նրա, Թեհրանի վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգությունները «մնում են անփոփոխ»։ «Միևնույն ժամանակ մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը, երբ այն ծառայում է ամերիկյան շահերին»,- ընդգծել է նա։

Պաշտոնյան կրկնել է ամերիկյան իշխանությունների դիրքորոշումն այն մասին, որ Իրանում ընտրություններն իբր ազատ ու արդար չեն եղել։ «Մենք չենք ակնկալում, որ այս ընտրությունները կհանգեցնեն Իրանի զարգացման ուղղությամբ հիմնարար փոփոխությունների կամ նրա քաղաքացիների համար մարդու իրավունքների ավելի մեծ հարգանքի», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի