Ներքին 2 տարի առաջ - 12:45 06-07-2024

Վարդավառին հաջորդող մեռելոցը կլինի աշխատանքային

Վարդավառը կամ Վարդեվառը, (Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն) հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոնը, ըստ եկեղեցական տոնացույցի, նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո: Այս տարի այն նշվելու է հուլիսի 7-ին:

Վարդավառի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Iravaban.net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ Կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում գործադիրը չի ընդունել: Այսպիսով՝ հուլիսի 8-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով