Ներքին 2 տարի առաջ - 21:42 05-07-2024

Իշխանության համար գոյություն չունի Սահմանադրություն, իրենց համար հիմնական օրենքը իրենց կրքերն են․ Սրբազան

«Ցավով եմ արձանագրում, որ ներկա իշխանությունները, ի սկզբանե գերադասելով սուտն ու կեղծիքը, թշնամուն ազգային արժեքների ոչնչացման գնով սիրաշահելու և, այդպիսով, սեփական իշխանությունը փոքր ինչ ձգձգելու ստոր նկրտումները, թիրախավորելով ազգային հենասյուները, արդեն տենչում են հիմնովին խարխլել Սահմանադրության բոլոր այն հիմնադրույթները, որոնք անմիջականորեն վերաբերում են անկախությանը, ինքնիշխանությանը, ազգային արժեհամակարգին, Հայ Եկեղեցուն և ընտանիքին»: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտաարեց Բագրատ Սրբազանը։

«Դարձյալ ցավով պետք է փաստենք, որ մենք ունենք Սահմանադրություն, բայց չունենք սահմանադրականություն: Այս իշխանությունը զուտ խոսքով ցույց է տալիս, թե իր համար Սահմանադրությունը իբր հիմնարար արժեք է, ուստի ձգտում է բարեփոխել, բայց յուրաքանչյուր մարդ վաղուց է հասկացել, որ իրենց համար գոյություն չունի Սահմանադրություն, իրենց համար հիմնական օրենքը իրենց իրավիճակային ցանկությունները, կրքերն ու անհագ ախորժակն է, ինչի արդյունքում պետությունը հայտնվել է համատարած աղետի ու խորը ճգնաժամի մեջ»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում