Ներքին 2 տարի առաջ - 21:37 05-07-2024

ԱՄՆ կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին ՀՀ տարածքային ամբողջականությանը. Խանդանյան

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի պատվիրակության այցը Հայաստան աննախադեպ էր այն առումով, որ պատվիրակությունը երկկուսակցական էր՝ ընդգրկելով հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականների, ինչպես նաև այն ներառում էր թե՛ Սենատի և թե՛ Ներկայացուցիչների պալատի անդամների։ Այս պատվիրակությունում ներկայացված էին այնպիսի կարևորագույն քաղաքական ինստիտուտների անդամներ, ինչպիսիք են ԱՄՆ Հելսինկյան կոմիտեն (ԵԱՀԿ ԽՎ-ում ԱՄՆ պատվիրակություն), Սենատի Արտաքին հարաբերությունների և Զինված ծառայությունների հանձնաժողովները։ Այդ մասին գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Կոնգրեսականները աներկբա իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Նրանք խոստացան շարունակական ջանքեր գործադրել՝ նպաստելու Ադրբեջանի հետ խաղաղության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու համար։

Քննարկումների առանցքում էր նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները, որոնք գնալով դառնում են ավելի ընդլայնված ու համապարփակ, և ակնհայտ է, որ հարաբերությունների՝ ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործընկերության անցումը արդարացված է և ժամանակին։

Ուրախ եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում սկսված այս կարևոր համագործակցությունը շարունակվում է նման կարևոր այցի ձևաչափով»,- գրել է Խանդանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով