Արտաքին 2 տարի առաջ - 17:35 05-07-2024

Ալիևն Էրդողանին առաջարկել է այցելել ոչ թե Շուշի, այլ Գերմանիա՝ աջակցելու Թուրքիայի հավաքականին

Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի մասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 6-ին օկուպացված Շուշիում։

Պաշտոնական շրջանակներից ԱՊԱ-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների զրույցի ժամանակ Էրդողանն ասել է, որ հուլիսի 6-ին Գերմանիայում Թուրքիայի հավաքականը կհանդիպի Հոլանդիայի հավաքականի հետ, և նա կարող է մեկնել այնտեղ՝ աջակցելու ազգային թիմին։

Առաջարկ է արվել, որ Թուրքիայի նախագահն օրվա առաջին կեսին մասնակցի Շուշիում միջոցառմանը, ապա մեկնի Գերմանիա, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հատկապես ընդգծելով Թուրքիայի հավաքականի քառորդ եզրափակիչ դուրս գալու կարևորությունը, ինչպես նաև թուրք ֆուտբոլիստների հաղթանակի կարևորությունն ամբողջ թյուրքական աշխարհի համար, առաջարկել է Թուրքիայի ղեկավարին մեկնել Գերմանիա, ոչ թե Շուշի։

Ալիևը նշել է, որ Շուշիում գագաթնաժողովում Թուրքիան բարձր մակարդակով կներկայացնեն փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և արտգործնախարար Հաքան Ֆիդանը, և խնդրել է Էրդողանին իր ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել թուրքական թիմին։

Նշվում է, որ Շուշիում գագաթնաժողովին Էրդողանի չմասնակցելը կրում է արարողակարգային բնույթ, և դա նախաձեռնել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում