Արտաքին 2 տարի առաջ - 10:43 05-07-2024

«Հեզբոլլահ»-ն ավելի քան 200 հրթիռ և 20 անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանյան արմատական շիական «Հեզբոլլահ» շարժումը հուլիսի 4-ին Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազաների ուղղությամբ արձակել է ավելի քան 200 հրթիռ և 20 անօդաչու թռչող սարք, որոնք կրել են պայթուցիկներ: Խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ հարձակումը պատասխան է Իսրայելի ավիահարվածին, որի հետևանքով սպանվել է իր ռազմական հրամանատարներից մեկը:

Սա «Հեզբոլլահ»-ի խոշորագույն հարձակումն է Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց ի վեր, նշում է Ynet պորտալը։

Դրա փոխանցմամբ՝ հրթիռակոծության հետևանքով զոհվել է իսրայելցի զինծառայող, Իսրայելի հյուսիսում գտնվող որոշ շրջաններում հրդեհներ են բռնկվել։

Իսրայելի Պաշտպանության բանակը հաստատել է հարևան երկրից հարձակումները՝ ասելով, որ հրթիռների և անօդաչու սարքերի մի մասը որսացել են։ Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի հարավում գտնվող ռազմական օբյեկտներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով