Ներքին 2 տարի առաջ - 21:45 04-07-2024

Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Գենադի Տավարածյանն ազատվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.

Գենադի Տավարածյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից»,-նշված է հրամանագրում: