Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 04-07-2024

Ըստ էության. Հայաստանը պետք է հանել բոքսի տանձիկի կարգավիճակից. Արծվիկ Մինասյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին։

Խոսելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջողության հասնելու հնարավորությունների մասին՝ Մինասյանը նշեց՝ շարժումը միանշանակ հաջողելու է, երկրորդ կարծիք լինել չի կարող։

Դիտարկմանը, որ տպավորություն է, թե շարժումը մարել է, Մինասյանը նկատեց.

«Տպավորությունը, որ շարժումը մարել է, անշուշտ իրականությունը չի արտացոլում։ Այս շարժումը ծնվեց կոնկրետ Տավուշում՝ չհիմնավորված, անհասկանալի կերպով սահմանազատում կոչված երևույթի շուրջ ձևավորված ընդվզումով։ Շարժման նպատակը Հայաստանի անվտանգությունն է։ Այս շարժումը մարել չի կարող, քանի որ հիմա նոր դրսևորումներ է ստանում։ Ես կարծում եմ՝ այս վերադասավորումը, որը տեղի է ունենում շարժման շրջանակներում, աշնանը բերելու է շատ ավելի մեծամասշտաբ, ավելի լայն, ավելի կոնկրետ գործողությունների, որոնք պետք է պսակվեն հաջողությամբ»։

Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ այս պահին հանրային ճնշումը բավարար չէ իմպիչմենթի գործընթացի համար։

Հարցին՝ ի՞նչ է սա ենթադրում՝ ժողովուրդը չի՞ ուզում, որ այս իշխանությունը հեռանա, թե՞ անհրաժեշտ է, որ ՔՊ-ի շրջանակից միանան շարժմանը, Մինասյանը պատասխանեց.

«Ակնհայտ է, որ այստեղ ժողովրդի ընդվզումը, մարդաշատությունը չափազանց կարևոր է, որպեսզի նաև իշխանությանը սատարող կամ իշխանության մեջ գտնվող մարդիկ հասկանան, որ սա համաժողովրդական այնպիսի ընդվզում է, որը չի կարող քողարկվել, չի կարող թաքցվել իրենց կեղծ թեզերի ներքո։ Դրանով է շատ կարևոր, որ սկսվի երերման պրոցեսը՝ իշխանությունը սկսի փլուզվել։ Հայաստանը պետք է դուրս բերել աշխարհաքաղաքական այս թոհուբոհից, այսինքն՝ հանել բոքսի տանձիկի կարգավիճակից և դնել հանդարտության ռեժիմ»։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի