Ներքին 2 տարի առաջ - 18:45 04-07-2024

Ջրային պարեկային ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Ջրային պարեկային ծառայությունը, որը ստեղծվել է 2023 թ. դեկտեմբերի 7-ին, ամառային սեզոնով պայմանավորված՝ հուլիսի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։ Սևանա լճի առափնյա հատվածների ծառայությունն իրականացվում է պարեկային մեքենաների, լճի վրա նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում:

Ջրային պարեկ դառնալու համար ծառայողներն անցել են հատուկ դասընթացներ, հանձնել են մի շարք նորմատիվներ։

«Պարեկների ընտրությունը կատարվում է ըստ իրենց ցանկության, սակայն կան մի շարք պահանջներ, որոնց պետք է համապատասխանի ջրային պարեկը։ Առաջին պահանջը լողալու ունակության ստուգումն է, երկրորդը ֆիզիկական պատրաստավածությունն է. երկամսյա դասընթացներից հետո համալրվում է ջրային պարեկի շարքերը»,-ասում է Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 2 րդ դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Իշխան Հակոբյանը:

Ջրային պարեկային ծառայությունը բաղկացած է չորս հենակետից, իսկ ջրային վաշտը համալրվել է ևս 29 ծառայողով։
Ջրային պարեկային ծառայությունը համագործակցում է ՆԳՆ Փրկարար ծառայության, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Ընդերքի տեսչական մարմնի» և համայնքային մի շարք այլ կառույցների հետ։

Փրկարար ծառայության հետ համատեղ աշխատանքն առավել արդյունավետ է դարձնում վերահսկողությունը։

«Ուժեղացված ռեժիմով ծառայությունը սկսվել է հուլիսի 1 ից, այսինքն՝ բացի կենտրոնական կայանից, որտեղ ծառայությունն իրականացվում էր ողջ սեզոնի ընթացքում, հիմա արդեն 24-ժամյա ծառայություն իրականացվելու է նաև հանրային երեք լողափերում, որտեղ տեղակայված են մեր հենակետերն իրենց գույք-սարքավորումներով, մոտորանավակներով։ Ջրափրկարարները տեղում իրականացնելու են շրջայցեր մոտորանավակների միջոցով, որի ժամանակ բարձրախոսներով հաղորդվելու է անվտանգության կանոնների պահպանման մասին, հետևելու են, որպեսզի լողալով չանցնեն խորքերը, և որպեսզի ջրային փոխադրամիջոցները չխանգարեն լողացողներին իրենց սահմանված տարածքում»,-ասում է Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան