Ներքին 2 տարի առաջ - 15:15 04-07-2024

Ռուբեն Հախվերդյանը թող իր խմիչքների մասին մտածի․ Արամո

«Ես ավարտել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հարվածային գործիքների բաժինը, պրոֆեսիոնալ թմբկահար եմ։ Բայց ես Հախվերդյանի հեգնանքը հասկանում եմ, չեմ ուզում իր մակարդակին իջնել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արամոն՝ անդրադառնալով Ռուբեն Հախվերդյանի հայտարարությանը։

«Տարիքն առած մարդ ա։ Ես, որպես քրիստոնյա, ցանկանում եմ, որ ինքը առողջ լինի, հետևի իր առողջությանը, իր խմիչքների մասին մտածի։ Հիմա դնեմ սևացնե՞մ, իրա մակարդակին չեմ իջնելու, ես մեծահոգի եմ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 3-ին Հանրայինի եթերում երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը անդրադարձել էր Սրբազան շարժմանը մասնակցող արվեստագետներին, նրանց հասցեին կոշտ հայտարարություններ արել։

Նա մասնավորապես նշել էր․

«Մրոն կասկածելի ինչ-որ երգեր ա երգում, որոնք համարվում են հայկական-ժողովրդական։ Արամոն թմբուկ ա զարկում ու երգում ա։ Դավիթ Ամալյանը իր երգերն ա երգում, իր տեքստերով...»։

Հախվերդյանի այս հայտատարությանը Oragir.News-ի հետ զրույցում արձագանքել էր նաև երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան